Արցախում շարունակվում է պետական կառավարման մոդելի քննարկումը - Mediamax.am

5135 դիտում

Արցախում շարունակվում է պետական կառավարման մոդելի քննարկումը


Լուսանկարը` ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել են առաջին հանրային քննարկումները՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի մասնակցությամբ:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, հիմնական քննարկումը ծավալվել է կառավարման համակարգի նախագահական եւ խորհրդարանական մոդելների շուրջ:

 

Մասնագիտական հանձնաժողովի նախագահ, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ քննարկումները շարունակվելու են առաջիկա օրերին, եւ մինչեւ օգոստոսի 1-ը հայեցակարգի նախագիծը ներկայացվելու է ԼՂՀ նախագահին:

 

Հայեցակարգին հավանություն տալուց հետո մասնագիտական հանձնաժողովը կսկսի սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակումը՝ վերջնական տեսքով այն ներկայացնելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին