Շտայնմայեր. հարցը պետք է կողմերը լուծեն, ոչ թե ԵԱՀԿ-ն - Mediamax.am

3057 դիտում

Շտայնմայեր. հարցը պետք է կողմերը լուծեն, ոչ թե ԵԱՀԿ-ն


Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Վալտեր Շտայնմայերը
Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Վալտեր Շտայնմայերը

Լուսանկարը` REUTERS


Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Վալտեր Շտայնմայերն այսօր Համբուրգում ասել է, որ ԵԱՀԿ-ն չի կարող պարտադրել Հայաստանին եւ Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր տարբերակը, կողմերն իրենք պետք է գտնեն լուծմանը:

Ելույթ ունենալով մամուլի ասուլիսում` Շտայնմայերն ասել է, որ չի ուզում մատնանշել այն կողմը, որի նախահարձակ գործողությունների արդյունքում այս տարվա ապրիլին բազմաթիվ մարդկային զոհեր եղան, բայց ուրախ է արձանագրել, որ միջնորդների ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել մարտական գործողությունների էսկալացիայից եւ վերադարձնել կողմերին բանակցային սեղանի շուրջ:

 

«Մինսկի խմբի համանախագահները շարունակում են բանակցել կողմերի հետ, եւ եթե նրանք ավելի մեծ կամք եւ պատրաստակամություն դրսեւորեն հակամարտության փողզիջումային տարբերակ գտնելու ուղղությամբ, ապա միջնորդների ջանքերը հաջողությամբ կպսակվեն»,- ասել է Շտայնմայերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին