Միջնորդները կոչ են արել դադարեցնել փոխադարձ մեղադրանքները - Mediamax.am

6136 դիտում

Միջնորդները կոչ են արել դադարեցնել փոխադարձ մեղադրանքները


Լուսանկարը` http://www.osce.org/


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ են արել «դադարեցնել փոխադարձ մեղադրանքները եւ գործադրել անհրաժեշտ միջոցները իրավիճակը տեղում կայունացնելու համար»:

Համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Ռիչարդ Հոգլանդը հունվարի 9-ին հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, ասված է.

 

«Բաքուն եւ Երեւանը շարունակում են մեղադրել միմյանց 2016թ. դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ներթափանցման փորձի համար, որի արդյունքում զոհեր եղան: Հայաստանի Զինված ուժերը դեռեւս պահում են մարտի ընթացքում սպանված ադրբեջանցի զինծառայողի մարմինը:

 

Հրադադարի խախտումներն անընդունելի են եւ հակասում են կողմերի ուժ չկիրառելու պարտավորություններին: Համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կոչ են անում խստորեն պահպանել 2016-ին Վիենայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները՝ ներառյալ պարտավորությունը ամենասեղմ ժամկետում ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի մասին պայմանավորվելու մասին: Համանախագահները նաեւ պահանջում են առանց հապաղելու վերադարձնել մարմինը՝ 2010թ. Աստրախանի գագաթնաժողովի համաձայնություններին համապատասխան եւ մտապահելով այս խնդրի բացառապես մարդասիրական էությունը: Կողմերին կոչ ենք անում դադարեցնել փոխադարձ մեղադրանքները եւ գործադրել անհրաժեշտ միջոցները իրավիճակը տեղում կայունացնելու համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին