ԼՂ-ում ստատուս քվոն պաշտպանունակ չէ, հայտարարել է Ֆրանսիան - Mediamax.am

5793 դիտում

ԼՂ-ում ստատուս քվոն պաշտպանունակ չէ, հայտարարել է Ֆրանսիան


Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էրոն
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էրոն

Լուսանկարը` http://atlanticsentinel.com


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ մեկ տարի առաջ ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում պատերազմական գործողութունների ավարտի կապակցությամբ։

«Որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան, իր ռուս եւ ամերիկացի գործընկերների հետ մոբիլիզացրեց իր ուժերը մարտերը դադարեցնելու եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները վերսկսելու ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում:

 

Ֆրանսիան վերահաստատել է իր համոզմունքը, որ «առկա ստատուս քվոն պաշտպանունակ չէ եւ որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական  ճանապարհով»:

 

Ֆրանսիան կոչ է արել կողմերին հարգել կրակի դադարեցման, վստահության մեխանիզմների եւ բանակցությունները վերսկսելու  մասին 2016թ. մայիսի 16-ի Վիեննայի եւ հունիսի 20-ի Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներում ստանձնած հանձնառությունները:

 

«Վերջերս, իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ ունեցած հանդիպումների ընթացքում, Ֆրանսիայի նախագահը վերահաստատեց հակամարտության բանակցված եւ տեւական, ողջ տարածաշրջանի կայունության եւ բարեկեցության համար նպաստավոր լուծում գտնելուն ուղղված Ֆրանսիայի լիակատար հանձնառությունը»,- նշված է հայտարարությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին