Նալբանդյանն ու Մամեդյարովը հանդիպել են Մոսկվայում - Mediamax.am

11336 դիտում

Նալբանդյանն ու Մամեդյարովը հանդիպել են Մոսկվայում


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործորի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Մոսկվայում այսօր ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը:

ԱԳՆ-ում նշել են, որ հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ:

 

Ընդգծվել է Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում 2016թ. ապրիլին եւ հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը:

 

Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երախտագիտություն են հայտնել Սերգեյ Լավրովին՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանն աջակցելուն ուղղված շարունակական ջանքերի համար: Նախարարները պայմանավորվել են շարունակել շփումները քննարկված բոլոր հարցերի առնչությամբ:

 

Եռակողմ հանդիպումից հետո կայացել է նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին