ՌԴ-ն պահանջ է հղել Բաքվին՝ իր հայազգի քաղաքացիների հետ կապված - Mediamax.am

29232 դիտում

ՌԴ-ն պահանջ է հղել Բաքվին՝ իր հայազգի քաղաքացիների հետ կապված


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանը Ադրբեջանից պահանջում է դադարեցնել խտրականությունը երկիր ժամանող ՌԴ այն քաղաքացիների հանդեպ, որոնք հայկական ազգանուններ ունեն:

«Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջան ժամանող Ռուսաստանի քաղաքացիները իսկապես ենթարկվում են խտրականության էթնիկական սկզբունքով», - Ռուսաստանի ԱԳՆ-ն մեջբերում է ՏԱՍՍ-ը:

 

«Շարունակում ենք պահանջել խտրականության դադարեցումը, որն անհամատեղելի է երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետ: Անշուշտ, մենք հետեւություններ կանենք ստեղծված իրավիճակից », -  հայտարարել են Ռուսաստանի ԱԳՆ-ում:

 

Ինչպես նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում, այս տարվա սկզբից Ռուսաստանի 25  քաղաքացու մերժել են մուտք գործել Ադրբեջան: Որպես հիմնավորում նշվել են նրանց հայկական ազգանունները, սակայն եղել են նաեւ դեպքերր, «երբ ռուսական ազգանուններ, անուններ եւ հայրանուններ ունեցող անձանց հարցաքննում էին «հայկական նախնիներ» հայտնաբերելու նպատակով:

 

Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են, որ բազմիցս, այդ թվում՝ պաշտոնական եղանակով, պահանջել են այդ գործելաոճի դադարեցումը, սակայն հստակ եւ բավարարող պատասխան չեն ստացել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին