Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստ կգումարի - Mediamax.am

13675 դիտում

Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստ կգումարի


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Ազգային ժողովը սեպտեմբերի 7-ին հատուկ նիստ կգումարի՝ նվիրված Արցախի նախագահի պաշտոնի ստանձնմանը:

Ս.թ. հուլիսի 19-ին Արցախի Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ նախագահ էր ընտրել գործող նախագահ Բակո Սահակյանին: Քվեարկությանը մասնակցած 32 պատգամավորից 28-ը քվեարկել էին նրա օգտին։

 

Ս.թ. փետրվարի 20-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքում Արցախում հաստատվել է կառավարման լիարժեք նախագահական համակարգ:

 

Նոր Սահմանադրությամբ 2017-2020 թթ. ընկած ժամանակահատվածը երկրի համար սահմանվել է անցումային շրջան, որի ընթացքում օրենսդրությունն ու կառավարման կարգը պետք է համապատասխանեցվեն կառավարման նոր մոդելին:

 

Արցախում որոշել էին անցումային ժամանակաշրջանի համար նախագահ ընտրել ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ՝ Ազգային ժողովի կողմից։

 

Բակո Սահակյանը պաշտոնավարելու է մինչեւ 2020թ., որից հետո նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։

 

Բակո Սահակյանը ԼՂՀ-ն ղեկավարում է 2007թ. սեպտեմբերի 7-ից, վերընտրվել է 2012 թվականին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին