Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն Նյու Յորքում - Mediamax.am

11798 դիտում

Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն Նյու Յորքում


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում կհանդիպի մի շարք երկրների արտգործնախարարների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։

ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

 

Նախատեսված է նաեւ Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը Արդբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ 

 

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը կայացել էր այս տարվա հուլիսի 11-ին Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին