Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ժնեւում հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը որեւէ կոնկրետ պայմանավորվածություն խնդրի լուծման տարբերակների մասին ձեռք չի բերվել:
Այս մասին նախագահն ասել է շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ ներկայացնելով Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները:
«Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու համար, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ՝ ե՛ւ Ադրբեջանի նախագահը, ե՛ւ ես դրանում խորապես շահագրգռված ենք:
Տա Աստված, որ միշտ այդպես կարծի [Իլհամ Ալիեւը-խմբ.]: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու:
Ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: