Արցախի ԱԳՆ. Անթույլատրելի է Ալբերտ Վայլերի՝ Ադրբեջան մուտքի արգելքը - Mediamax.am

10385 դիտում

Արցախի ԱԳՆ. Անթույլատրելի է Ալբերտ Վայլերի՝ Ադրբեջան մուտքի արգելքը


Լուսանկարը` Facebook


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն անթույլատրելի է համարել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի՝ Ադրբեջան մուտքի արգելքը։

Ադրբեջանի իշխանություններն օրերս արգելել էին Ալբերտ Վայլերի մուտքը երկիր, որը Ադրբեջան պիտի ժամաներ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ առաջիկայում նախատեսվող Հարավային Կովկասի երկրներ այցի շրջանակում։

 

Ալբերտ Վայլերը հայտնվել է Բաքվի «սեւ ցուցակում» որոշ ժամանակ առաջ Արցախ կատարած իր այցի պատճառով։ 

 

«Ադրբեջանի ԱԳՆ կողմից պատրաստվող՝ Արցախ այցելած օտարերկրացիների «սեւ ցուցակը» կոպտորեն խախտում է ազատ տեղաշարժի եւ հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունքը, որի միջոցով ադրբեջանական կողմը փորձում է միջազգային հանրությանը պարտադրել իր միակողմանի եւ խեղաթյուրված տեսակետը։ 

 

Կարծում ենք, որ եթե դրանք հետագայում եւս պատշաճ գնահատականի չարժանանան միջազգային հանրության կողմից, ապա ժամանակի ընթացքում ավելի բարդ է լինելու Բաքվին վերադարձնել կառուցողական դաշտ»,- ասված է Արցախի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

 

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հրավեր է ուղարկել Ալբերտ Վայլերին՝ կրկին այցելելու Արցախ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին