Եվրախորհրդարանի պատգամավորները պատրաստ են աջակցել Արցախին - Mediamax.am

9013 դիտում

Եվրախորհրդարանի պատգամավորները պատրաստ են աջակցել Արցախին


Լուսանկարը` ԱՀ ԱԺ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ԱՀ ԱԺ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ԱՀ ԱԺ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ԱՀ ԱԺ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ԱՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակությունն այսօր Արցախում մի շարք հանդիպումներ է ունեցել։

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպմանը Մարտին Զոնեբորնը նշել է, որ իրենք ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կողմնակիցներ են եւ այդ առումով պատրաստ են աջակցել Արցախի ժողովրդին:

 

Աշոտ Ղուլյանի խոսքով՝ նման կազմով այցելությունները թույլ են տալու ընդլայնել Գերմանիայում եւ Եվրոպայում Արցախի բարեկամների շարքերը եւ նաեւ նոր հնարավորություններ են ստեղծելու, որպեսզի Արցախի մասին միջազգային հանրությունն ավելի տեղեկացված լինի ու ճիշտ պատկերացում ունենա:

 

Նա ընդգծել է եվրոպական կառույցների հետ  ինստիտուցիոնալ հարաբերությունների անցնելու անհրաժեշտությունը:

 

Եվրախորհրդարանի պատգամավորները Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ հանդիպմանը քննարկել են Արցախի եւ Եվրախորհրդարանի միջեւ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդմանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին