Հայաստանը կոչ է անում «սանձել» Ադրբեջանին - Mediamax.am

7281 դիտում

Հայաստանը կոչ է անում «սանձել» Ադրբեջանին


ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասել է, որ «Բաքվի կողմից իրավիճակի լարմանը միտված գործողությունները, զուգակցվելով ռազմատենչ հռետորաբանության հետ, խաթարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ու միջազգային հանրության կողմից խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը»:

Տիգրան Բալայանն այդ մասին ասել է՝ մեկնաբանելով սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած միջադեպը, որի հետեւանքով ադրբեջանական կողմի կրակոցներից Հայաստանի Տավուշի մարզում զոհվել էր ՀՀ զինծառայող, շարքային Հայկազ Մաթեւոսյանը։

 

«Խստորեն դատապարտելով Ադրբեջանի քայլերը՝ միջազգային հանրության՝ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունն ենք հրավիրում իրադրության հետագա սրումը կանխելու նպատակով Բաքվին սանձելու եւ կառուցողական դաշտ բերելու հրատապ անհրաժեշտության վրա», - հայտարարել է ԱԳՆ խոսնակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին