«ԼՂ խնդիրը ռազմական լուծում չունի», Բաքվում ասել է Տուսկը - Mediamax.am

3178 դիտում

«ԼՂ խնդիրը ռազմական լուծում չունի», Բաքվում ասել է Տուսկը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Եվրամիության Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այսօր Բաքվում հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունն ունի միայն քաղաքական լուծում:

«Ռազմական լուծում չկա: Հնարավոր է միայն քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքին համաձայն: ԵՄ-ն շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների

հիման վրա արդար եւ երկարատեւ կարգավորմանը միտված ջանքերին»,- ասել է Դոնալդ Տուսկն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո:

 

«Ինչպես եւ համանախագահները, մենք մտահոգված ենք վերջին շրջանում շփման գծում գրանցած զոհերի փաստով: Զսպվածությունը կարեւոր է, ինչպես նաեւ այն միջոցները, որոնք նպաստում են խաղաղությանը նպաստող մթնոլորտի վերականգնմանը եւ արդյունավետ բանակցություններին»,- հավելել է Դոնալդ Տուսկը:

 

Հուլիսի 10-ին Եվրամիության Խորհրդի նախագահը Երեւանում հանդիպելու է Հայաստանի վարչապետին եւ նախագահին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին