Արցախի ԱԳՆ գործունեությունը «հասնում է նոր մակարդակի» - Mediamax.am

3427 դիտում

Արցախի ԱԳՆ գործունեությունը «հասնում է նոր մակարդակի»


Լուսանկարը` ԼՂՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն այսօր ասել է, որ միջազգային կառույցներում Արցախի ԱԳՆ գործունեությունը հասնում է նոր մակարդակի:

«Արցախյան կողմը սկսել է, առաջին հերթին՝ մարդու իրավունքների ոլորտին առնչվող միջազգային համաձայնագրերի դրույթների իրականացման վերաբերյալ ազգային զեկույցներ ներկայացնելու գործընթաց»,- լրագրողների հետ հանդիպմանը նշել է նախարարը:

 

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին՝ Մասիս Մայիլյանն ասել է, որ Արցախի միջազգային ճանաչման, միջազգային գործընթացներում նրա ներգրավվածության ընդլայնման եւ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների հետ կապված գործընթացներն ընթանում են զուգահեռ: 

 

«Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված նախաձեռնությունները եւ արձանագրված հաջողությունները ոչ միայն թույլ կտան մեղմել Ադրբեջանի անզիջում բանակցային դիրքերը, այլեւ կնպաստեն Արցախի անվտանգության եւ տարածաշրջանային կայունության մակարդակի բարձրացմանը»,- ասել է Արցախի արտգործնախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին