Ստեփանակերտի օդանավակայանը կսպասարկեն British AeroSpace ընկերության արտադրած օդանավերը - Mediamax.am

exclusive
12632 դիտում

Ստեփանակերտի օդանավակայանը կսպասարկեն British AeroSpace ընկերության արտադրած օդանավերը


Ստեփանակերտի օդանավակայանը
Ստեփանակերտի օդանավակայանը

Լուսանկարը` www.novostink.ru


Երեւան: Մեդիամաքս: Օտարերկրյա մասնագետները ուսուցում են անցկացնում Ստեփանակերտի օդանավակայանի ապագա աշխատակիցների համար:

Ինչպես Մեդիամաքս-ի հետ զրույցում հաղորդել է ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը, Ստեփանակերտ ժամանած մասնագետների մի խումբը ուսուցում է անցկացնում եւ  օգնում է տեղի մասնագետներին P3D բազմադիրքային համակարգի ներդրման աշխատանքներում:

 

Մասնագետների երկրորդ խումբը մասնագիտական ուսուցում է անցկացնում արցախցի մասնագետների հետ Ֆինլանդիայից բերված չորրորդ սերնդի մետեոսարքավորման տեղադրման հարցում:          

 

Ուսուցման ավարտից հետո Արցախի մասնագետները կստանան հավաստագրեր:

 

Ներկայումս արցախյան կողմը զբաղված է օդանավերի ձեռքբերմամբ: Ըստ Ադբաշյանի, դրանք լինելու են British AeroSpace բրիտանական ընկերության արտադրանքը:

 

Օդանավակայանի բացմանն ընդառաջ խնդիր է դրված ապահովել օդաչուական համապատասխան կազմ, ինչպես նաեւ վերապատրաստման ուղարկել երիտասարդ օդաչուներին:

 

“Օդանավակայանի կառուցման հիմնական աշխատանքներն ավարտված են: Հուսով ենք, որ մինչ այս տարվա երկրորդ կեսը այն շահագործման կհանձնենք”,- եզրափակել է քաղաքացիական ավիացիայի վարչության պետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին