VUCA աշխարհը, որում մենք ապրում ենք - Mediamax.am

7608 դիտում

VUCA աշխարհը, որում մենք ապրում ենք


Լուսանկարը`


Արդեն մի քանի տարի է ներկա բարդ ժամանակների նկարագրության համար օգտագործվում է VUCA տերմինը:

 

VUCA- ն՝ հապավում է անգլերեն բառերից` volatility (անկայունություն), uncertainty (անորոշություն), complexity (բարդություն), ambiguity (երկդիմություն):

Պարզաբանում խորագրի նոր թողարկման մեջ որոշեցինք ներկայացնել VUCA աշխարհի  մի քանի ցայտուն օրինակներ, հիմնվելով Մոսկվայի ՍԿՈԼԿՈՎՈ կառավարման դպրոցի նախագահ Անդրեյ Շարոնովի վերջերս ունեցած ելույթի վրա:

 

- Աշխարհում տեղեկատվության 90% հայտնվել է վերջին 2 տարվա ընթացքում; 

 

- Սպասվում է, որ 2007 թվականին ԱՄՆ-ում, Իտալիայում, Ֆրանսիայում եւ Կանադայում  ծնված երեխաների կյանքի միջին տեւողությունը կկազմի 104 տարի;

 

- 1980 թվականից սկսած 1 GB ինֆորմացիայի պահպանման արժեքը նվազել է 1 մլրդ անգամ;

 

- Մեկ մարդու գենոմի առանձնացման արժեքը նվազել է  100 հազար անգամ;

 

- Մոլորակի բնակչության 75% ունեն բջջային կապ, սակայն նրանցից ոչ բոլորին է հասանելի մաքուր ջուրը;

 

- Դեռ 10 տարի առաջ գոյություն չունեին առնվազն 10 մասնագիտություն, որոնք այսօր համարվում են ամենապահանջվածն ու բարձր վարձատրվողը (BIG DATA-ի մասնագետ, APP-ծրագրավորող, դրոնի օպերատոր եւ այլն):

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին