«Ժառանգության» կարծիքով, սահմանադրական բարեփոխումներին պետք է հաջորդեն արտահերթ ընտրությունները - Mediamax.am

3264 դիտում

«Ժառանգության» կարծիքով, սահմանադրական բարեփոխումներին պետք է հաջորդեն արտահերթ ընտրությունները


Արմեն Մարտիրոսյանը
Արմեն Մարտիրոսյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: «Ժառանգության» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր ասել է, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին պետք է հաջորդեն արտահերթ ընտրություններ:

«Որեւէ մեկին չի հետաքրքրում, թե Սահմանադրության նոր տեքստում ինչ է գրված: Ստալինի սահմանադրությունն էլ շատ ժողովրդավարական է եղել, բայց դա նրան չխանգարեց հանցագործություններ կատարել»,- ասել է նա եւ հավելել, որ Սահմանադրության որակը պետք է տեսնել կիրառման մեջ:

 

«Այն, ինչ մինչ այս ունեցել ենք, այդ որակը չի ապահովել: «Ժառանգությունը» երեք սկզբունքային կետ է առաջադրել. եթե դրանք չապահովվեն, հերթական վերարտադրության սխեմա է իրագործվելու»,- նշել է Արմեն Մարտիրոսյանը:

 

Նրա խոսքով, երեք կետերից մեկն այն 11 կետերի կատարումն է, որ դեռ 2010-ին «Ժառանգությունը» ՀՅԴ հետ միասին առաջադրել էին իշխանություններին եւ Վենետիկի հանձնաժողովին, երկրորդը` ընդդիմությանը վերահսկիչ լծակներ տրամադրելը, իսկ երրորդը` արտահերթ ընտրությունների անցկացումը:

 

Արմեն Մարտիրոսյանը նկատել է, որ այսօր հայ հասարակությանը հուզող թեման իշխանափոխությունն եւ իրական բարեփոխումներն են:

 

«Խորհրդարանական քառյակի 12 կետերի կատարումը ճամփա կհարթի դեպի այդ բարեփոխումներ: Առանց նորմալ կառավարման համակարգի Սահմանադրությունը չի գործելու, ինչպես հիմա չի գործում»,-ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին