«Տասնյակ հազարավոր ձեռներեցներ հայտնվում են անելանելի վիճակում», - հայտարարել է ՀԱԿ-ը - Mediamax.am

1742 դիտում

«Տասնյակ հազարավոր ձեռներեցներ հայտնվում են անելանելի վիճակում», - հայտարարել է ՀԱԿ-ը


Լուսանկարը` Facebook


Երեւան: Մեդիամաքս: Ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ) այսօր հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունը «անելանելի վիճակի մեջ է դնում փոքր եւ միջին բիզնեսով զբաղվող տասնյակ հազարավոր ձեռներեցների»:

«Մի քանի օր է, ինչ հազարավոր ձեռներեցներ բողոքի ակցիաներ են անցկացնում` նոր օրենքի կիրառումը դադարեցնելու պահանջով: Քաղաքացիների պահանջներին ի հակազդեցություն, գործի են դրվում ռեժիմի զինանոցի ամենաքստմնելի միջոցները, ինչպես, օրինակ, ոսկու շուկայի սեփականատիրոջ անօրինական քայլերն ու պահանջները: Մի քանի քաղաքացիներ բերման են ենթարկվել ոստիկանություն:

 

Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է գլխավոր դատախազից` անհապաղ միջոցներ ձեռնարկել իրենց սահմանադրական իրավունքների համար պայքարող ձեռներեցների նկատմամբ ապօրինությունների դիմող անձանց պատասխանատվության ենթարկելու համար», - ասված է հայտարարության մեջ:

 

ՀԱԿ-ը նաեւ հրատապ է համարել Ազգային ժողովի՝ ՀԱԿ, Բարգավաճ Հայաստան եւ Ժառանգություն խմբակցությունների կողմից նախաձեռնած «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի ընդունումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին