Ալեքսանդր Արզումանյան. Մաքսային միությունում գործում է ուժային պետության մոդելը - Mediamax.am

4159 դիտում

Ալեքսանդր Արզումանյան. Մաքսային միությունում գործում է ուժային պետության մոդելը


Ալեքսանդր Արզումանյանը
Ալեքսանդր Արզումանյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր ասել է, որ Հայաստանը «հոժարակամ որոշել է անդամակցել մի տնտեսական կառույցի, որը պատժամիջոցների է ենթարկվում» Արեւմուտքի կողմից:

«Այսօր, երբ մեր գործընկեր Ռուսաստանը մեկուսացման մեջ է, եւ որեւէ  նշույլ չկա, որ վերջինս Արեւմուտքի հետ կառուցողական երկխոսության մեջ կարող է մտնել, մենք պատրաստվում ենք անդամակցել մի միության, որը ենթարկվում է պատժամիջոցների: Մենք հոժարակամ գնում ենք դեպի այդ պատժամիջոցները»,-  այսօր Երեւանում կայացած «Ի՞նչ գիտենք մեր արտաքին քաղաքականության տարբերակների մասին» թեմայով քննարկման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարարը:

 

Նրա խոսքերով, անցյալում Հայաստանի համար ռազմավարական բարեկամ է եղել ժողովրդավարական Ռուսաստանը:

 

«Մենք ռազմավարական գործընկեր ենք եղել Ելցինի կառավարության հետ, որը տարել է Ռուսաստանը մեզ համար կանխատեսելի ուղղությամբ, ունեցել է հրաշալի հարաբերություններ Եվրամիության, ՆԱՏՕ-ի հետ: Դա այլ Ռուսաստան էր: Մենք ընտրել ենք պետականության եվրոպական մոդելը, որի հիմքում եղել է ազատ տնտեսությունը, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը: Այն մոդելը, որը գործում է  այսօր Մաքսային միությունում, խորհրդային, ուժային պետության մոդելն է»,- նշել է Ալեքսանդր Արզումանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին