Եվրամիությունը 15 նոր ծրագիր կիրականացի Հայաստանում - Mediamax.am

4001 դիտում

Եվրամիությունը 15 նոր ծրագիր կիրականացի Հայաստանում


Լուսանկարը` Photolure

 Տրայան Հրիստեան
Տրայան Հրիստեան

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Եվրամիությունը 10 մլն եվրո արժողությամբ 15 նոր ծրագիր կիրականացնի Հայաստանում:

Այսօր Երեւանում տեղի է ունեցել 15 նոր պայմանագրերի ստորագրման արարողությունը: Իրականացվելիք ծրագրերն ողղված կլինեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ տեղական մարմինների, ինչպես նաեւ Հայաստանի կառավարման բարեփոխումների աջակցությանը:

 

Ըստ նոր պայմանագրերի, աշխատանքներ կիրականացվեն երկկողմ ու տարածաշրջանային համագործակցության տարբեր ուղղություններով` ներառյալ գյուղատնտեսությունն ու գյուղական համայնքների կառավարումը, մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, աղքատության կրճատումն ու կայուն զարգացումը:

 

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան իր խոսքում ասել է, որ ԵՄ-ն հանձնառու է խորացնել իր հարաբերությունները Հայաստանի հետ:

 

«Հայաստանն առանցքային գործընկեր է մեզ համար, եւ մենք ուրախ ենք, որ մեր գնահատականները համահունչ են հայաստանցի մեր գործընկերների հայտարարություններին առ այն, որ Եվրամիությունը հանդիսանում է առանցքային գործընկեր Երեւանի համար», - ասել է նա: 

 

Տրայան Հրիստեան նաեւ շեշտել է, որ արտահանման եւ ներմուծման ծավալներով ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի թիվ մեկ առեւտրային գործընկերը, ինչպես նաեւ խոշորագույն ներդրողը եւ դոնորը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին