Բաքուն զինվորի կյանքը ստորադասում է ներքաղաքական շահերին - Mediamax.am

4706 դիտում

Բաքուն զինվորի կյանքը ստորադասում է ներքաղաքական շահերին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ասել է, որ Ադրբեջանի իշխանությունները ստորադասում են սեփական զինվորների կյանքը ներքաղաքական շահերին:

«Որքան սաստկանում են Ադրբեջանում հետապնդումները եւ բռնությունները քաղաքական ընդդիմախոսների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ, այնքան Ադրբեջանը փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը՝ սրելով իրավիճակը հակամարտության գոտում, որը հանգեցնում է մարդկային զոհերի եւ ավելի շատ Ադրբեջանի կողմից: Ցավոք, Բաքվի իշխանությունների համար մարդկանց կյանքը ստորադասվում է ներքին քաղաքական շահերին, եւ իրենք դիտարկում են սեփական զինվորներին որպես համակարգչային խաղերի վիրտուալ զինվորիկների՝ օրական հարյուրավոր երիտասարդների ուղարկելով դեպի մահ»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը 2014թ. դիվանագիտական տարին ամփոփող մամուլի ասուլիսում:

 

Նրա խոսքով՝ այս ամենի համատեքստում հարցեր եւ կասկածներ են առաջանում Ադրբեջանի ղեկավարության ադեկվատության եւ իրավիճակը սթափ գնահատելու հարցում:

  

Էդվարդ Նալբանդյանը նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանի ԱԳՆ-ն ադրբեջանական բոլոր սադրանքների մասին տեղեկացնում է եւ՛ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), եւ՛ ԵԱՀԿ-ին ու միջազգային մյուս կառույցներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին