Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը կղեկավարի վարչապետը - Mediamax.am

5029 դիտում

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը կղեկավարի վարչապետը


ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ եւ փորձագիտական հանձնախումբ կստեղծվի:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այս մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծն այսօր արժանացել է գործադիրի հավանությանը:

 

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ այն բխում է կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգից:

 

Նախարարի փոխանցմամբ, նոր ստեղծվող խորհուրդը կղեկավարի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդի կազմում կընդգրկվեն կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Խորհրդին կմասնակցեն նաեւ Բարձրաստիճան պաշտոնյանների էթիկայի հանձնաժողովի նախագահը, խորհրդարանական խմբակցությունների, համայնքային միության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

 

Խորհրդին կից կստեղծվի անկախ փորձագետների խումբ:

 

«Խորհուրդը ստեղծվում է որպես կոռուպցիայի դեմ պայքարի հիմական մարմին՝ հիմնված կանխարգելիչ ինստիտուցիոնալ մոդելի վրա եւ իրականացնելու է հակակոռուպցիոն ռազմավարություն»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:

 

Նախարարը տեղեկացրել է, որ նախագիծը շրջանառվել է տարբեր հարթակներում եւ դրվել հանրային քննարկման:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին