Վարդան Օսկանյանը լքում է ԲՀԿ-ն - Mediamax.am

exclusive
6564 դիտում

Վարդան Օսկանյանը լքում է ԲՀԿ-ն


Վարդան Օսկանյանը
Վարդան Օսկանյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել:

Այս մասին Մեդիամաքս-ին տեղեկացրել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ Վարդան Օսկանյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում ԱԺ նախագահին չի ներկայացրել: 

 

Նաիրա Զոհրաբյանի խոսքով, ԲՀԿ-ն կքննարկի Վարդան Օսկանյանի դիմումը, սակայն «փորձելու են խնդրել նրան, որ մնա կուսակցությունում»:

 

«Հասկանում եմ, թե ինչու է Վարդան Օսկանյանը նման որոշում կայացրել»,- ասել է խմբակցության քարտուղարը՝ չբացելով փակագծերը:

 

ՀՀ նախկին արտգործնախարարը ԲՀԿ-ին անդամակցելու որոշում էր կայացրել 2012թ. փետրվարին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին