ԱԱԾ տնօրեն է նշանակվել Գեորգի Կուտոյանը - Mediamax.am

22723 դիտում

ԱԱԾ տնօրեն է նշանակվել Գեորգի Կուտոյանը


Գեորգի Կուտոյանը
Գեորգի Կուտոյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Գորիկ Հակոբյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին:

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով Գորիկ Հակոբյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական:

 

Միաժամանակ, Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեորգի Կուտոյանին պաշտոնից ազատելու եւ ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակելու մասին:

 

Գեորգի Կուտոյանը ծնվել է 1981թ. սեպտեմբերի 30-ին Երեւանում:

 

2002թ. գերազանցությամբ ավարտել է ՌԴ Ռոստովի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

 

2005թ. ավարտել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «1950թ. Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին կոնվենցիան Հայաստանի Հանրապետության ազգային իրավական համակարգում (սահմանադրաիրավական հետազոտություն)» թեմայով եւ ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

 

2007թ. ավարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը (Թաֆթս համալսարան):

 

2002-2010 թթ. դասավանդել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում եւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում:

 

2005-2006 թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում, նախ՝ որպես գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող, ապա՝ իրավական եւ կառուցվածքային բարեփոխումների բաժնի դատախազ:

 

2006-2007 թթ. աշխատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդական, իսկ 2008-2010թթ.՝ որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու:

 

2008թ. ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր, 2010-2011թթ. զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ:

 

2011-2016 թթ. զբաղեցրել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնը:

 

Արդարադատության առաջին դասի խորհրդական է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին