Հարցերը բռնությամբ լուծելն անընդունելի է, ասել է ՀՀ նախագահը - Mediamax.am

7368 դիտում

Հարցերը բռնությամբ լուծելն անընդունելի է, ասել է ՀՀ նախագահը


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ քաղաքական հարցերը բռնությամբ կամ զենքով լուծելն անընդունելի է:

Նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանն այդ մասին ասել է օգոստոսի 27-ին՝ «Բազե-2016» հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը:

 

«Հասարակության տարբեր խավեր, այդ թվում նաեւ երիտասարդության տարբեր շերտեր որեւէ երեւույթի նկատմամբ ունենում են տարբեր կարծիքներ, եւ սա շատ բնական է: Անընդունելին այն է, երբ քաղաքական պայքարի կամ այդպիսի վեճերի ընթացքում փորձում են հարցերը լուծել բռնությամբ կամ վատթարագույնը՝ զենքով», - ասել է ՀՀ նախագահը:

 

Նրա համոզմամբ, բռնությունը որեւէ մեկին չի ուժեղացնում, այն միայն ու միայն թուլացնում է:

 

«Այսպես ասած, հեղափոխական տրամադրությունները շատ պարագաներում բնորոշ են նաեւ երիտասարդներին, որովհետեւ այդ ռոմանտիզմը գալիս է նաեւ անփորձությունից: Սա միշտ պետք է հաշվի առնել: Քաղաքական պայքարը շատ նորմալ է, եւ մեր երիտասարդները մեկ անգամ չէ, որ հասարակության իրավունքների պաշտպանության համար դուրս են եկել քաղաքական պայքարի, այդ թվում նաեւ փողոցային: Սա նորմալ է: Աննորմալ է, երբ մարդիկ կամ կազմակերպություններ ու ծառայություններ փորձում են պղտորել մարդկանց գիտակցությունը, միտքը՝ ելնելով իրենց սեփական շահերից»,-նշել է նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին