Սուրիկ Խաչատրյանն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից - Mediamax.am

14927 դիտում

Սուրիկ Խաչատրյանն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից


Սուրիկ Խաչատրյանը
Սուրիկ Խաչատրյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականի դիմումը եւ ազատել է նրան աշխատանքից:

Մեդիամաքսը նշում է, որ վերջին երեք տարվա ընթացքում Սուրիկ Խաչատրյանը մեկ անգամ ազատվել էր Սյունիքի մարզպետի պաշտոնից եւ մեկ անգամ՝ կրկին նշանակվել այդ պաշտոնում:

 

2013թ. հունիսի 6-ին ՀՀ կառավարությունն իր նիստում ընդունել էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականի դիմումը եւ ազատել նրան աշխատանքից: 2013թ. հունիսի 1-ի երեկոյան Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի ընթացքում սպանվել էր մեկ եւ վիրավորվել երկու հոգի:

 

2013թ. հուլիսին 10-ին ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը նշանակվել էր Սյունիքի մարզպետի պաշտոնում: Վահե Հակոբյանը Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի տնօրեն երկարամյա տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է:

 

2014 թ. սեպտեմբերի 4-ին կառավարությունն ընդունել էր Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հրաժարականը: Սյունիքի մարզպետ էր կրկին նշանակվել Սուրիկ Խաչատրյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին