2762 դիտում

Հայաստանում կհիմնվի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն


Կարեն Կարապետյանը
Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնել է, որ մինչեւ տարեվերջ կառավարությանը կից կհիմնվի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն:

Կենտրոնի ստեղծումը բխում է կառավարության նոր ծրագրից եւ նպատակ ունի մշակել երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր` գործելով մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցության սկզբունքով:

Վարչապետը նշել է, որ տարիներ շարունակ տարբեր խորհրդատուների եւ միջազգային կազմակերպությունների օգնությամբ մշակվել ու կառավարության հավանությանն են արժանացել մի շարք ոլորտների վերաբերյալ ռազմավարական հայեցակարգեր:

«Իրավական տեսանկյունից կան այնպիսի հայեցակարգեր, որոնց ուղղությամբ, տարբեր պատճառներով, այս պահին աշխատանք չի կատարվում: Բոլոր նախարարություններին հանձնարարում եմ մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել նման հայեցակարգերը, իսկ երեք շաբաթում ներկայացնել դրանց իրագործման համար անհրաժեշտ ռեսուրսների առկայության վերաբերյալ տեղեկանքներ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ ուժերը ճիշտ կենտրոնացնելու համար պետք է ստեղծել առկա տվյալների ամփոփ բազա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am