OՐՕ՝ «սա ոչ թե ընտրություն էր, այլ ձայների առեւտուր» - Mediamax.am

8211 դիտում

OՐՕ՝ «սա ոչ թե ընտրություն էր, այլ ձայների առեւտուր»


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այսօր հայտարարել է, որ «ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով Հայաստանը եւս մեկ մեծ ետքայլ արձանագրեց»:

«Սա ոչ թե ընտրություն էր, այլ ձայների առեւտուր եւ իշխանությունների կողմից կազմակերպված համակարգային կեղծարարություն: Ո՛չ ոստիկանության հայտարարած ընտրողների թիվը՝ 2 միլիոն 588 հազար, ո՛չ ԿԸՀ-ի հայտարարած՝ ընտրություններին մասնակցածների թիվը՝ 1 մլն 575 հազար, եւ ոչ էլ ՀՀԿ-ի ստացած 700 հազար քվեները որեւէ աղերս չունեն իրականության հետ», - ասված է հայտարարության մեջ:

 

«Այսպիսով, մենք կրկին ունեցանք ապօրինի ճանապարհով ձեւավորված ո՛չ լեգիտիմ իշխանություն, ինչի արդյունքում է՛լ ավելի խորացավ քաղաքական մենաշնորհը, ավելի են սրվելու երկրում առկա խնդիրները, ավելի է խորանալու անհուսությունն ու անարդարության զգացումը, ավելի է մեծանալու արտագաղթը եւ լրջորեն վտանգվելու է մեր երկրի անվտանգությունը», - հայտարարել են  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին