Մեծ Բրիտանիան հորդորել է ուսումնասիրել ընտրական բողոքները - Mediamax.am

9032 դիտում

Մեծ Բրիտանիան հորդորել է ուսումնասիրել ընտրական բողոքները


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։

«Միացյալ Թագավորությունը համամիտ է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության գնահատման հետ, ըստ որի՝ այս ընտրությունները լավ էին կազմակերպված եւ, ընդհանուր առմամբ ապահովված էր հարգանքը հիմնարար իրավունքների հանդեպ, սակայն ընտրությունների վրա «հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ արժանահավատ տեղեկություններն» ու ընտրողների վրա գործադրված ճնշումները»,- ասված է հայտարարությունում:

 

Դեսպանությունում ողջունել են նոր ընտրական օրենսգրքի մշակման ներառական գործընթացը, որն իրականացվել է կառավարության, ընդդիմադիր կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության կողմից:

 

Մեծ Բրիտանիան հիշեցրել է, որ իր միջազգային գործընկերների՝ Եվրոպական Միության, Գերմանիայի, Միացյալ Նահանգների եւ Միավորված ազգերի կազմակերպության համատեղ, աջակցել է ընտրողների նույնականացման նոր համակարգի ներդրմանը:

 

«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատումը, ըստ որի՝ այդ սարքավորումները նվազեցրել են ընտրախախտումների շրջանակը: Մենք, այսուհանդերձ, հաշվի ենք առնում ընդհանուր ընտրական գործընթացին վերաբերող բողոքներն ու պնդումները եւ խրախուսում պատկան մարմիններին արդյունավետ կերպով ուսումնասիրել դրանք»,- ասված է հայտարարության մեջ:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին