Սեպտեմբերի վերջին կմեկնարկեն Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ արտոնագրային ռեժիմի դյուրացման բանակցությունները - Mediamax.am

5886 դիտում

Սեպտեմբերի վերջին կմեկնարկեն Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ արտոնագրային ռեժիմի դյուրացման բանակցությունները


Լուսանկարը` Photolure

Գունար Վիգանդ
Գունար Վիգանդ

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական Հանձնաժողովը որոշել է սեպտեմբերի վերջին կայանալիք Արեւելյան Համագործակցության գագաթաժողովում հայտարարել Հայաստանի հետ արտոնագրային ռեժիմի դյուրացման բանակցություններ սկսելու մասին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այսօր Երեւանում այս մասին ասել է ԵՄ-ի գլխավոր բանակցող Գունար Վիգանդը:

 

Այսօր Երեւանում կայացել է Հայաստան-ԵՄ համագործակցության կոմիտեի հերթական նիստը:

 

Եվրոպացի պաշտոնյայի խոսքերով, արտոնագրային ռեժիմի դյուրացումը Հայաստանի քաղաքացիների համար կնշանակի վիզայի գնի իջեցում եւ դրա ստացման գործընթացի հեշտացում:

 

Սեպտեմբերի 29-ից 30-ը Վարշավայում կայանալիք Արեւելյան համագործակցության գագաթաժողովին կմասնակցեն ծրագրի անդամ-պետությունների ղեկավարները, այդ թվում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Խոսելով ազատ առեւտրային գոտու ստեղծման բանակցություններ սկսելու ժամկետների մասին` եվրոպացի դիվանագետը հիշեցրել է, որ այդ փաստաթուղթը Ասոցացման համաձայնագրի մաս է կազմում եւ նշել է, որ բանակցությունները սկսելու համար ՀՀ կառավարությանը պետք է օրենսդրական եւ վարչական բնույթի  քայլեր ձեռնարկի:

 

«Մենք բանակցություններ ենք վարում ՀՀ կառավարության հետ եւ վստահ ենք, որ մոտ ժամանակներս այդ քայլերը կձեռնարկվեն», - ամփոփել է Գունար Վիգանդը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին