10745 դիտում

Սերժ Սարգսյանը դեռ չի պատկերացնում, թե ինչ է անելու 2018-ից հետո


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ դեռեւս չի պատկերացնում, թե ինչ է անելու 2018-ից հետո, երբ կլրանա նախագահի պաշտոնում իր երկրորդ ժամկետը:

Այդ մասին նախագահն ասել նոյեմբերի 23-ին Բրյուսելում՝ Ազատություն ռադիոկայանի հետ հարցազրույցում.

«Ազատություն». - Պարոն նախագահ, 2018-ից հետո ինչպե՞ս եք Դուք պատկերացնում, որտե՞ղ եք լինելու՝ մնալու եք ղեկավա՞րը Հայաստանի։

Սերժ Սարգսյան. - Եթե ես պատկերացնեի, վաղուց արդեն հայտարարած կլինեի։ Երբ որ պատկերացնեմ, այն ժամանակ կհայտարարեմ։

Հայաստանի ղեկավարը խոսել է նաեւ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի մասին:

«Մենք բարեփոխումները ի վիճակի ենք արագ անցկացնել Եվրամիության աջակցությամբ։ Ինքներս հեծանիվ հորինելու ունակություն եւ ցանկություն չունենք, կան բացարձակ ճշմարտություններ, որոնցով պետք է ղեկավարվենք»։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի ղեկավարի հետ իր վերջին հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը որեւէ վերապահում ունեցել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի հետ կապված, Սերժ Սարգսյանն ասել է.

«Շուտով տասը տարի կլինի, որ նախագահ եմ, ես երբեք կես բառ անգամ չեմ լսել Ռուսաստանի որեւէ ղեկավարից, հատկապես նախագահ Պուտինից, որն իր մեջ կշտամբանք պարունակի Եվրամիության հետ մեր համագործակցելու առումով»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am