Սերժ Թանգյանը քաղաքական ուժերին համագործակցելու կոչ է արել - Mediamax.am

3149 դիտում

Սերժ Թանգյանը քաղաքական ուժերին համագործակցելու կոչ է արել


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռոք-աստղ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը դարձյալ մեկնաբանել է Հայաստանի իրադարձությունները:

«Ժողովրդական շարժմանն ընդդիմադիր բլոկի եւ խորհրդարանում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի հետ համագործակցությունն ավարտած ՀՅԴ-ի միանալուց հետո՝ Ազգային ժողովը, ամենայն հավանականությամբ, բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին կնշանակի Հայաստանի վարչապետ եւ կսահմանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակացույցը»,- Facebook-ի իր էջում գրել է Սերժ Թանգյանը:

 

Պարզ չէ, թե ում նկատի ունի նա՝ ասելով «ընդդիմադիր դաշինք», բայց ամենայն հավանականությամբ՝ խոսքը Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին է:

 

«Շարժումն ամրապնդվել է, եւ նրանք, ովքեր ներկայացնում են անցյալը, այժմ մերժվում են: Կարեւոր է, որ շարժումն ու կառավարության մյուս հատվածները պահպանեն խաղաղությունը: Բոլորի համար նաեւ կարեւոր է՝ սկսել համագործակցել, որպեսզի երկրի բնականոն գործունեությունը չտուժի: Դա նշանակում է մի կողմ դնել քաղաքական տարբերություններն ու անձնական հակամարտությունները եւ անել լավագույնը ժողովրդի համար: Խոսափել վենդետաներից եւ ապահովել իշխանության սահուն փոխանցումը: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը պետք է ցույց տա դա անելու իր պատրաստակամությունը, եւ Փաշինյանը պետք է օգտվի դրանից »,- ասել է Սերժ Թանգյանը:

 

«Իրավապահ մարմինների եւ դատական համակարգի հետ բարեփոխումների ծրագրի անհապաղ մեկնարկը հրամայական է՝ ապահովելու համար արտահերթ խորհրդարանական ընտրություններում ընտրակեղծիքների բացառումը: Նոր քաղաքական ուժերը եռանդուն են, բայց որոշակի ժամանակ է պետք, որպեսզի կենսունակ քաղաքական կուսակցություններ կազմեն եւ մրցեն խորհրդարանում տեղերի համար»,- գրել է SOAD-ի մեներգիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին