ՀՀԿ-ն բանակցելու մանդատը տվել է Կարեն Կարապետյանին - Mediamax.am

3382 դիտում

ՀՀԿ-ն բանակցելու մանդատը տվել է Կարեն Կարապետյանին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ասել է, որ «կուսակցության կողմից բանակցություններ իրականացնող լիազորված անձը վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն է, որ ունի թիմի լիարժեք աջակցությունը»։

«Կարեն Կարապետյանն է այն գործիչը, որը կուսակցության անունից ունի մանդատ ցանկացած կուսակցության հետ բանակցելու եւ ներկայացնելու մեր տեսակետը»,- ասել է Էդուարդ Շարմազանովը Azatutyun.am-ին տված հարցազրույցում։

 

Անդրադառնալով ՀՀԿ կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու հարցին՝ Էդուարդ Շարմազանովը «կոռեկտ չի համարել խոսել այդ մասին՝ թիմը պետք է ունենա միասնական դիրքորոշում»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին