Փաշինյան. «Վճռական ենք նոր խթան հաղորդել հայ-ռուսական կապերին» - Mediamax.am

5502 դիտում

Փաշինյան. «Վճռական ենք նոր խթան հաղորդել հայ-ռուսական կապերին»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «իր կողմից ղեկավարվող Հայաստանի նոր կառավարությունը վճռական է նոր խթան հաղորդել հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին»:

Այս մասին վարչապետը նշել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ ֆորումի մասնակիցներին ուղղված իր ուղերձում: 

 

«Ակնկալում ենք, որ ֆորումի անցկացմանը, որը չի սահմանափակվում պլենար նիստերով, այլ ներառում է նաեւ մի շարք թեմատիկ կլոր սեղաններ, կհետեւի նման նախաձեռնությունների աճը: Եվ այդ ձգտումները մենք կպաշտպանենք պետական մակարդակով՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ ներուժի բացահայտման եւ միջտարածաշրջանային համագործակցության արդյունավետության բարձրացման, տարածաշրջանների կայուն զարգացման համար»,- նշել է կառավարության ղեկավարը:  

 

Նա հույս է հայտնել, որ ֆորումի ընթացքում ներկայացված առաջարկությունները կգտնեն իրենց գործնական կիրառումը եւ կծառայեն խնդիրների լուծմանը:       

 

«Երիտասարդ սերունդը պետք է շարունակի հայ-ռուսական համագործակցությունը եւ հանդես գա այն ընդլայնելու նոր նախաձեռնություններով: Ողջունում ենք ակտիվ երկխոսությունը, մեր եղբայրական երկրների երիտասարդների միջեւ ուսանողական փոխանակումները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին