Ծառուկյանի հնարավոր մասնակցությամբ քրգործն ուղարկվել է ՀՔԾ - Mediamax.am

3919 դիտում

Ծառուկյանի հնարավոր մասնակցությամբ քրգործն ուղարկվել է ՀՔԾ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ տվյալներ են ձեռք բերվել քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությանը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հնարավոր մասնակցության վերաբերյալ:

 

«Օլիմպավան»-ում հուլիսի 2-ին տեղի ունեցած բռնությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է Էդուարդ Բաբայանը, որը վարույթն իրականացնող մարմնին ներկայացել է որպես Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնական։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: 

 

«Օրենքով սահմանված կարգով խուզարկություն է կատարվել կասկածյալի բնակարանում, որի արդյունքում հայտնաբերվել է երկու ինքնաձիգ, ստուգվում է հայտնաբերված զենքերը պահելու թույլտվություն ունենալու հանգամանքը։

 

«Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությանը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հնարավոր մասնակցության վերաբերյալ, ուստի՝ ՀՀ Քննչական կոմիտեի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում որոշում է կայացվել՝ քրեական գործը, ըստ քննչական ենթակայության, Հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

 

Մեդիամաքսը նշում է, որ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ հատուկ սուբյեկտների, այդ թվում՝ պատգամավորների վերաբերյալ քրեական գործերի քննությունը վերապահված է ՀՔԾ-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին