ՀԱԿ-ը մտադիր է հասնել Սերժ Սարգսյանի “անվերապահ հրաժարականին” - Mediamax.am

3803 դիտում

ՀԱԿ-ը մտադիր է հասնել Սերժ Սարգսյանի “անվերապահ հրաժարականին”


ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայ ազգային կոնգրեսի /ՀԱԿ/ համակարգող Լեւոն Զուրաբյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում հայտնել է "Սերժ Սարգսյան ռեժիմի դեմ ուղղված քաղաքական եւ հասարակական լայն ճակատի ստեղծման” մտադրության մասին:

Նրա խոսքով, երկրում ժողովրդավարության վերականգնման համար ՀԱԿ-ն այլ ելք չի տեսնում, քան “գործող ռեժիմի դեմ համաժողվրդական ընդվզման կազմակերպմամբ հասնել Սերժ Սարգսյանի անվերապահ հրաժարականին”:

 

“Ռեժիմն ինքը հրաժարվեց բանակցություններով եւ սահուն քաղաքակիրթ գործընթացով իշխանության ոչ օրինակարգության ճգնաժամի լուծման հնարավորությունից, ուստի այլեւս որեւէ խոսք չի կարող ունենալ ժողովրդավարական Հայաստանի կայացման գործում: Կոնգրեսի հիմնական խնդիրն այսուհետեւ դառնում է ժողովրդի եւ հասարակության մոբիլիզացիան, քաղաքական եւ հասարակական լայն ճակատի ստեղծումը Սերժ Սարգսյան ռեժիմի դեմ, նրա ներքին եւ արտաքին քաղաքական մեկուսացումը, երկրում այնպիսի վիճակի ստեղծումը, որի կպարտադրի Սերժ Սարգսյանի հրաժարականը”,- նշել է Լեւոն Զուրաբյանը:

 

Նրա խոսքով, այս ամենի մասին ավելի մանրամասն ՀԱԿ-ը կխոսի հոկտեմբերի 28-ին կայանալիք հանրահավաքում։

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին