Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին - Mediamax.am

7535 դիտում

Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ վերադառնում է քաղաքականություն:

«Համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն, միանշանակ»,- ասել է Ռոբերտ Քոչարյանն օգոստոսի 16-ին «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում

 

Անդրադառնալով հարցին, թե ինչ ձեւաչափով է նախատեսում քաղաքականություն վերադարձը, Ռոբերտ Քոչարյանն ասել է. 

 

«Կարող է լինել տարբեր ֆորմատներով այդ վերադարձը, բայց կարող եմ ասել պատճառների մասին՝ ինչու եմ մտածում, որ ուղղակի պարտավոր եմ վերադառնալ քաղաքականություն»: 

 

Նա առանձնացրել է քաղաքականություն վերադառնալու երկու հիմնական պատճառ:

 

«Առաջին, դրանք վտանգներն են, որ ես տեսնում եմ աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով: Նայեք քարտեզի վրա, նայեք որտեղ է Հայաստանը, ինչ երկրներով է շրջապատված եւ ինչ հարաբերություններ ունի նրանց հետ»,- ասել է երկրորդ նախագահը: 

 

 

«Մյուս կողմից, ունենք մի կառավարություն, որը, իմ կարծիքով, չի հասկանում աշխարհաքաղաքական այս իրավիճակը, չի հասկանում, որ չի կարելի վարկաբեկել բանակը, որը բանակից շատ հեռու է ու չի հասկանում, որ այս իրավիճակում միայն հզոր բանակն է մեր պետականության երաշխավորը եւ անում է քայլեր, որոնք փորձում են այն հավասարակշռությունը խարխլել: Ես վստահություն չունեմ, որ այսօրվա իշխանությունը բավարար փորձ, գիտելիք եւ խորությամբ իմացություն ունի այս ամենի մասին: Այս սպառնալիքն առաջին մղիչ ուժն է քաղաքականություն վերադառնալու համար»,- հավելել է Ռոբերտ Քոչարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին