Երեւանում կարեւորել են ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի այցը - Mediamax.am

1564 դիտում

Երեւանում կարեւորել են ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի այցը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն այսօր ասել է, որ Հայաստանի կառավարությունը մեծապես կարեւորում է համագործակցությունը ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով զբաղվող կառույցների հետ:

ԱԳՆ-ում նշել են, որ Զոհրաբ Մնացականյանն այս մասին ասել է ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների եւ միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեի հետ հանդիպմանը:

 

Երկուստեք կարեւորվել է ՄԱԿ հատուկ զեկուցողի այցը Հայաստան, ինչը լավ առիթ է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին տեղում ծանոթանալու եւ հետագա փոխգործակցության շրջանակն ուղենշելու համար:

 

ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է բարեփոխումների համապարփակ օրակարգը: Այս գործընթացում զրուցակիցներն ընդգծել են կանանց ու երիտասարդության ներգրավվածության եւ քաղաքացիական հասարակության հետ երկխոսության կարեւորությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին