Ընտրությունները կանցկացվեն բարձր մակարդակով, վստահ է Փաշինյանը - Mediamax.am

2622 դիտում

Ընտրությունները կանցկացվեն բարձր մակարդակով, վստահ է Փաշինյանը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր վստահություն է հայտնել, որ դեկտեմբերի 9-ին նախատեսված ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն բարձր մակարդակով։

«Ընտրությունների անցկացման քաղաքական պատասխանատվությունը կրում է մեր կառավարությունը։ Մենք խնդիր ենք դրել, որ պետք է անցկացնենք Երրորդ հանրապետության պատմության ամենաորակյալ եւ լավագույն ընտրությունները՝ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան։ Որեւէ կասկած չունեմ, որ հենց այդպես էլ կլինի»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ 

 

Նրա խոսքով՝ բացառվելու է վարչական ռեսուրսի կիրառումը, հանրակրթության ոլորտի ներքաշումը ընտրական գործընթացում, կանխվելու է ընտրակաշառքի պրակտիկան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին