Միրզոյան. Անցումային արդարադատությունը կզտի դատական համակարգը - Mediamax.am

3962 դիտում

Միրզոյան. Անցումային արդարադատությունը կզտի դատական համակարգը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ «անցումային արդարադատությունը պետք է զտի դատական համակարգը, որն ունի լրջագույն խնդիրներ»։

«Անցումային արդարադատության նպատակն անկախ դատարանների ձեւավորումն է, այն նաեւ նպատակ ունի ոչ թե ավելի սրել եղած խնդիրները, այլ տալ լուծում, հանգեցնել հանրային համերաշխության»,- ասել է Արարատ Միրզոյանն ԱԺ-ում անցումային արդարադատության թեմայով լսումների ընթացքում։

 

Նրա խոսքով՝ պետք է հասկանալ, թե արդյոք ներկայում գործող դատական համակարգն իրականացնում է քաղաքացիների կողմից պատվիրակված լիազորությունները։ 

 

«Անցումային արդարադատությունը եռյակ, արտակարգ դատարանների ձեւավորումը չէ, երբ զանազան մարդիկ կարող են հավաքվել եւ վճիռներ կայացնել։ Այն պետք է օրինական ճանապարհով աջակցի, մաքրի եւ կայացնի գործող դատական համակարգը»,- հայտարարել է ԱԺ նախագահը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին