ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել - Mediamax.am

3447 դիտում

ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԲԴԽ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արման Խաչատրյանը:

 

«Նկատի ունենալով դատական իշխանության եւ դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները եւ այդ առիթով մայիսի 20-ին մամուլով իմ կողմից արտահայտած մտահոգությունները՝ այլեւս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ Խորհրդի անդամի կարգավիճակներում»,- իր դիմումում նշել է Գագիկ Հարությունյանը:  

 

Նա վստահություն է հայտնել, որ այսուհետ բավարար ժամանակ կունենա՝ հատկապես միջազգային մասնագիտական գործակցության շրջանակում առավել ակտիվ գործունեություն ծավալելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին