Օսիպյան. Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում - Mediamax.am

3808 դիտում

Օսիպյան. Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Վալերի Օսիպյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից ազատման վերաբերյալ, հաղորդում է Irakanum.am-ը:

 

«Ես ողջ կյանքում ծառայել եմ պետությանն ու ժողովրդին, օրենքին ու արդարադատությանը՝ բացառապես ուղենիշ ու չափորոշիչ ունենալով սպայի պատիվն ու արժանապատվությունը: Այսուհետ էլ շարունակելու եմ ծառայել իմ ժողովրդին սկզբունքի ու բարոյականության նույն չափանիշներով: Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում:

 

Իսկ այսօր ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել հայ ժողովրդին ոստիկանի աշխատանքը գնահատելու եւ իրականացված փոփոխություններն արժեւորելու համար, շնորհակալություն համակարգի ողջ անձնակազմին՝ շարքայինից մինչեւ գեներալ, շնորհակալություն ոստիկանության զորքերին, շնորհակալություն ոստիկանության պետին կից հասարակական խորհրդին, ԶԼՄ-ներին՝ պետության համար բարդ եւ պատասխանատու փուլում մեր կողքին կանգնելու համար:

 

Շնորհակալություն բոլոր նրանց, ում հետ երկար ու դժվար ճանապարհ եմ անցել մեր ազնիվ ծառայությունն իրականացնելու գործում: Մաղթում եմ բոլորին բարի ու անձնվեր ծառայություն, անսասան հավատարմություն սպայի պատվին ու արժանապատվությանը, որոշում կայացնելու վճռականություն եւ պատրաստակամություն»,- ասել է Վալերիյ Օսիպյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին