“Օլիգարխների դեմ պայքարում պետք է ուժեղ լինենք”, ասել է վարչապետը - Mediamax.am

4965 դիտում

“Օլիգարխների դեմ պայքարում պետք է ուժեղ լինենք”, ասել է վարչապետը


 ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ "մենք հայտարարել ենք պայքար մոնոպոլիաների, օլիգարխների դեմ":

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր “Իրատես դե ֆակտո” թերթում հրապարակված հարցազրույցում վարչապետն ասել է, որ “այդ պայքարում հաջողության չենք հասնի, եթե բոլորը սլաքն ուղղեն կառավարության, վարչապետի դեմ”:

 

“Նայեք ու սպասեք, տեսնենք, թե պարոն վարչապետ, ո՞նց ես պայքարելու նրանց դեմ: Այն մարդիկ են սլաքը կառավարության ու ինձ վրա ուղղում, ովքեր հենց այդ օլիգարխներն ու մոնոպոլիստներն են: Հասարակությունն էլ սպասում է` “էս վարչապետը ո՞նց է նրանց գլուխները կոտրելու”: Այսպիսի մոտեցմամբ մենք երբեք արդյունքի չենք հասնի”, - ասել է Տիգրան Սարգսյանը:

 

Խոսելով ԶԼՄ-ների դերի մասին, վարչապետն ասել է.

 

“Եթե մարդիկ ցանկանում են, որ այս պայքարը հաջող ընթանա, սլաքը միայն մեր դեմ չպետք է ուղղեն, մեզ քննադատեն ու վարկաբեկեն, այլ նախ եւ առաջ պետք է հասկանան` նման հոդվածներ գրող լրատվամիջոցներն ո՞ւմ շահերն են պաշտպանում, ո՞ւմ թերթերն են դրանք, ովքե՞ր են դրանց ֆինանսավորում, ովքե՞ր են մեր կողքին կանգնած, որ օլիգարխների դեմ պայքարում ուժեղ լինենք”:

Մեր ընտրանին