«Ժառանգությունն» առաջարկում է ստեղծել հակակոռուպցիոն մարմին - Mediamax.am

2974 դիտում

«Ժառանգությունն» առաջարկում է ստեղծել հակակոռուպցիոն մարմին


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր ասել է, որ «Ժառանգությունը» պատրաստ է կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցել իշխանությունների հետ, եթե վերջիններս ընդունեն կուսակցության ներկայացրած առաջարկները:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ «Ժառանգությունն» առաջարկում է ստեղծել հակակոռուպցիոն մարմին, որում ընդգրկված կլինեն ընդդիմության եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչները:

 

Ըստ Մարտիրոսյանի՝ այդ մարմնի գործունեությունն էականորեն կազդի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության վրա:

 

«Նախագահի եւ վարչապետի հրավիրած խորհրդակցությունները դեռեւս պայքար չեն կոռուպցիայի դեմ: Դրանք քայլեր են, որոնք կարող են նաեւ քարոզչական նպատակ հետապնդել ընտրությունների նախաշեմին: Եթե իշխանություններն իրոք քաղաքական կամք ունեն կոռուպցիայի դեմ պայքարելու համար, ապա «Ժառանգությունն» իր առաջարկներով հնարավորություն է տալիս իրականացնելու այդ քայլերը»,- ասել է «Ժառանգության» փոխնախագահը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին