Վրաց-ռուսական պատերազմի մասին զեկույցի հեղինակը գլխավորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում - Mediamax.am

5301 դիտում

Վրաց-ռուսական պատերազմի մասին զեկույցի հեղինակը գլխավորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում


Հայդի Տալյավինին
Հայդի Տալյավինին

Լուսանկարը` Rferl.org


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը գլխավորած Հայդի Տալյավինին Կովկասում աշխատելու մեծ փորձ ունի:

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ հենց շվեյցարացի դիվանագետ Հայդի Տալյավինին էր գլխավորել 2008 թվականի վրաց-ռուսական պատերազմի հանգամանքները պարզելու համար ստեղծված ԵՄ հատուկ հանձնաժողովը:

 

Հանձնաժողովի զեկույցը հրապարակվել էր 2009թ. սեպտեմբերի 30-ին:

 

Աշնանը հանդիպելով նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամների հետ, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ասել էր.

 

«Այդ մեծ սադրանքը կազմակերպել էիք դուք եւ ձեր գլխավոր գերագույն  հրամանատարը: Այդ մասին ասված է նաեւ Տալյավինիի հայտարարության մեջ»:

 

Հայդի Տալյավինին ծնվել է 1950 թվականին: 1995 թվականին աշխատել է Չեչնիայում ԵԱՀԿ առաքելության կազմում: 1998-1999 թթ. եղել է Վրաստանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության  (Unomig) ղեկավարի տեղակալ, իսկ 2002-2006 թթ. գլխավորել է այդ առաքելությունը: 

 

2010 թվականին Հայդի Տալյավինին ղեկավարել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը Ուկրաինայի նախագահական ընտրություններում:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին