Սկսելով հայ-թուրքական գործընթացը, «շատ լավ գիտակցում էինք, թե ում հետ գործ ունեինք», ասել է ՀՀ նախագահը - Mediamax.am

2497 դիտում

Սկսելով հայ-թուրքական գործընթացը, «շատ լավ գիտակցում էինք, թե ում հետ գործ ունեինք», ասել է ՀՀ նախագահը


Սեյրան Օհանյանը եւ Սերժ Սարգսյանը
Սեյրան Օհանյանը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ հայ-թուրքական գործընթացը մտավ փակուղի եւ այսօր սառեցված է այն պատճառով, որ թուրքական կողմը փորձեց նախապայմաններ առաջադրել եւ «յուրովի մեկնաբանել որոշ գործընթացներ»:

ՀՀ նախագահ այս մասին ասել է այսօր` պատասխանելով ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած խորհրդակցության մասնակիցների հարցերին:

 

«Հայ-թուրքական գործընթացը մենք սկսել ենք եւ հրապարակայնացրել ենք ազնիվ մղումներով` որպեսզի տարածաշրջանում համագործակցությունն ու անվտանգությունը բարձրացնենք նոր մակարդակի: Եթե որեւէ մեկին թվում էր, որ մենք դրա դժվարությունները չէինք գիտակցում, նա խորապես սխալվում է: Մենք շատ լավ գիտակցում էինք, թե ում հետ գործ ունեինք եւ ինչպիսի ծանր խնդիր ենք փորձում լուծել», - ասել է Սերժ Սարգսյանը:

 

«Գործընթացի սառեցումը եւս կանխատեսելի էր: Բոլոր դեպքերում մեր գործընկերները ու աջակիցները վերջնականապես համոզվեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների բացակայության պատճառը հայկական կողմը չէ», - ասել է ՀՀ նախագահը:

 

Խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին, Սերժ Սարգսյանն ասել է.

 

«Շատերն ասում էին, որ այդ երկու փաստաթղթերը հայանպաստ չեն, այլ ակնհայտորեն Թուրքիայի շահերից են բխում: Այդ դեպքում ինչու՞ մինչեւ հիմա թուրքերը չեն վավերացնում այդ փաստաթղթերը: Ակնհայտ է՝ եթե այդ փաստաթղթերըը բխեին թուրքերի շահերից, նրանք վաղուց ոչ մի բանի առջեւ կանգ չէին առնի՝ ոչ Ադրբեջանի կարծիքի, ոչ որեւէ մեկի կարծիքի, եւ այդ փաստաթղթերը հանգիստ կվավերացնեին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Հայաստանի նախագահն ասել է նաեւ, որ այսօր «թուրքերն իրենց ողջ ուժերը նետել են Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Ցեղասպանությանը վերաբերող բանաձեւի դեմ պայքարելու համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին