ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել հարգել հրադադարը - Mediamax.am

3214 դիտում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել հարգել հրադադարը


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը

Լուսանկարը` http://www.un.org/


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը խորը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության մեծացման կապակցությամբ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր հայտարարության մեջ, մասնավորապես, կոչ է արել հակամարտության բոլոր կողմերին հարգել հրադադարի համաձայնագիրը, ձեռնպահ մնալ հետագա բռնություններից եւ անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար:

 

Բան Կի Մունը նաեւ կոչ է արել կողմերին շարունակել երկխոսությունը հակամարտության արագ եւ խաղաղ կարգավորման համար:

 

«Գլխավոր քարտուղարն իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ այլոց ջանքերին, որոնք քայլեր են ձեռնարկում այս վտանգավոր իրավիճակի լուծման եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»,- ասված է հայտարարության մեջ:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին