Էրդողանին վիրավորել է այն, որ ոմանք իրեն «հայ» են անվանել - Mediamax.am

4215 դիտում

Էրդողանին վիրավորել է այն, որ ոմանք իրեն «հայ» են անվանել


Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը

Լուսանկարը` http://www.ruscur.ru/


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահի պաշտոնին հավակնող վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը մի հայտարարություն է արել, որը երկրի ներսում եւ արտերկրում որակել են իբրեւ բացահայտ ռասիստական:

Zaman թերթի հաղորդման համաձայն, էրդողանն ասել է հետեւյալը.

 

«Ինձ վրացի են անվանել: Ներողություն եմ խնդրում, բայց հետո ավելի վատ բան էին արել՝ ինձ հայ էին անվանել: Բայց ես թուրք եմ»:

 

Թերթի հաղորդման համաձայն, Էրդողանի այս խոսքերը բողոքի մեծ ալիք են բարձրացրել սոցիալական ցանցերում՝ շատերը պնդում են, որ դրանով վարչապետը վիրավորել է Թուրքիայի հայազգի քաղաքացիներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին