ԼՂ կարգավորման միակ հնարավոր ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, փաստում են Հայաստանն ու ԵՄ-ն - Mediamax.am

3335 դիտում

ԼՂ կարգավորման միակ հնարավոր ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, փաստում են Հայաստանն ու ԵՄ-ն


Հերբերտ Զալբերը եւ Սերժ Սարգսյանը
Հերբերտ Զալբերը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ ԼՂ կարգավորման առանցքը Ղարաբաղի ժողովրդի կողմից ազատ կամարտահայտության միջոցով սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն է:

Այդ մասին նախագահն ասել է հոկտեմբերի 16-ին՝ Երեւանում ընդունելով Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

 

Զրուցակիցներն անդրադարձել են բանակցային գործընթացի վերջին զարգացումներին՝ Սոչիում եւ Նյուպորտում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումների, ինչպես նաեւ ամռանը Հայաստանի հետ սահմանին եւ Արցախի հետ շփման գծում հրադադարի խախտման հետեւանքով առաջացած լարվածության համատեքստում:

 

Սերժ Սարգսյանը եւ Հերբերտ Զալբերը համոզմունք են հայտնել, որ կարգավորման միակ հնարավոր ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Հերբերտ Զալբերը վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը բարձր մակարդակով բանակցությունների անցկացմանն ու բոլոր այն գործնական քայլերին, որոնք կարող են ձեւավորվել խաղաղ բանակցային գործընթացում եւ նպաստել հակամարտության հանգուցալուծմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին