Բաշար Ասադն ասել է, որ ISIS-ին աջակցում է Թուրքիայի նախագահը - Mediamax.am

7405 դիտում

Բաշար Ասադն ասել է, որ ISIS-ին աջակցում է Թուրքիայի նախագահը


Բաշար Ասադն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Բաշար Ասադն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանն աջակցում է «Իսլամական պետություն» (ISIS) խմբավորմանը:

Foreign Affairs ամսագրին տված հարցազրույցում Բաշար Ասադն ասել է, որ Սիրիայում պատերազմող գրոհայիններն «անընդհատ օգնություն են ստանում եւ ապահովվում մեծ մասամբ Թուրքիայի կողմից»:

 

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

 

- Դուք մեղադրում եք այդ հարցում անձամբ Էրդողանի՞ն: Չէ՞ որ այդ մարդու հետ Դուք ժամանակին բավական լավ հարաբերություններ ունեիք:

 

- Այո: Քանի որ նա «Մուսուլման եղբայրներ»-ի գաղափարախոսության կողմնակիցն է, իսկ այդ կազմակերպությունը «Ալ Քաիդա»-ի հիմքն է կազմում: Դա առաջին իսլամական քաղաքական կազմակերպությունն էր, որը 20-րդ դարի սկզբում հանդես էր գալիս որպես բռնի, դաժան եւ քաղաքական իսլամի կողմնակից: Էրդողանը հաստատակամորեն կիսում է այդ գաղափարախոսությունը եւ անսասանորեն հավատում այդ արժեքներին: Նա շատ ֆանատիկ է, դրա համար էլ մինչ այժմ աջակցում է ISIS-ին: Նա անձնական պատասխանատվություն է կրում տեղի ունեցածի համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին